Որոնման արդյունքներ
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում
Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից, առցանց եղանակով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը:
Ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանման հաշվառում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող և ոչ առևտևային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով առանձնացված ստորաբաժանումների գրանցումը։
Քաղվածքի ստացում
Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցմատյանում առկա կազմակերպությունների պետական գրանցումը/հաշվառումը հավաստող քաղվածքի տրամադրումը:
Փակ բաժնետիրական ընկերության գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով փակ բաժնետիրական ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է e-register.moj.am համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում
Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անհատ ձեռնարկատերեր կողմից, առցանց եղանակով, հաշվառումից հանումը՝ գործունեության դադարեցումը:
Հիմնադրամի գրանցում
Ծառայությունն առցանց եղանակով ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից հիմնադրվող հիմնադրամի պետական գրանցումն էլեկտրոնային համակարգի կողմից սահմանված ձևանմուշներով։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատիրոջ (մասնակցի) փոփոխման պայմանագիր
Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց առցանց եղանակով գրանցել ՍՊԸ բաժնեմասի օտարումը (մասնակիցների փոփոխություն)՝ համակարգի կողմից առաջարկվող առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի տիպային ձևանմուշների հիման վրա: Գործընթացի արդյունքում իրականացվում է մասնակիցների փոփոխության պետական գրանցում և տրամադրվում է համապատասխան քաղվածք: Կանոնադրական կամ այլ տվյալների փոփոխության համար անհրաժեշտ է օգտվել տեղեկությունների փոփոխության առցանց ծառայությունից:
Առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանման հաշվառում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով առանձնացված ստորաբաժանումների գրանցում (առևտրային):
Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գրանցում
Ծառայությունն ապահովում է առցանց եղանակով պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը (ՊՈԱԿ):
Արհեստակցական կազմակերպության գրանցում
Արհեստակցական կազմակերպությունը (հայտնի է նաև որպես Արհմիություն) ստեղծվում է՝ համատեղ մասնագիտական, աշխատանքային կամ այլ շահերով կապված անձանց (աշխատողների) կողմից, և նպատակ ունի պաշտպանելու և ներկայացնելու իր անդամների (աշխատողների) աշխատանքային, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներն ու շահերը:
Գյուղատնտեսական կոոպերատիվի գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով գյուղատնտեսական կոոպերատիվի գրանցումը:
Անհատ ձեռնարկատիրոջ փոփոխությունների հաշվառում
Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անհատ ձեռնարկատերեր կողմից, առցանց եղանակով, իրենց հաշվառման տվյալները փոփոխումը:
Կուսակցության գրանցում
Կուսակցությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից։ Պետական գրանցման գործընթացը կարգավորվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով։
Քրեական վարույթն իրականացվող մարմնի որոշում կամ գրավոր պահանջ
Քրեական վարույթն իրականացվող մարմնի որոշում կամ գրավոր պահանջ
Կրոնական կազմակերպության գրանցում
Կրոնական կազմակերպության պետական գրանցումը Հայաստանում իրավաբանական կարգավիճակ ստանալու կարևորագույն քայլն է։ Գործընթացը կարգավորվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։
Պետական կառավարչական հիմնարկի հաշվառում
Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծվածպետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
Պետական մարմնի հաշվառում
Այս ծառայությունը հնարավորություն է տալիս հաշվառվել որպես պետական մարմին
Բաց բաժնետիրական ընկերության գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով բաց բաժնետիրական ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է e-register.moj.am համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:
Անհատ ձեռնարկատիրոջ կրկին հաշվառում
Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անհատ ձեռնարկատերեր կողմից, առցանց եղանակով, վերահաշվառումը:
Համատիրության գրանցում
Համատիրությունների ստեղծումն ու գործունեությունը կարգավորվում են «Համատիրության մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով: Համատիրությունը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը ստեղծվում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից՝ շենքի կառավարումն իրականացնելու համար: Գրանցումն իրականացվում է առցանց՝ ձևանմուշին համապատասխան։
Իրական շահառուի հայտարարագրի ներկայացում
Ծառայությունը նախատեսված է գործող իրավաբանական անձնաց կողմից տարեկան հայտարարգերի ներկայացման համար: Բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 20-ը ներկայացնել` իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ փոփոխված տեղեկություններ, կամ հաստատում առ այն, որ ԻՇ վերաբերյալ ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Համայնքային կառավարչական հիմնարկի հաշվառում
պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
Հասարակական կազմակերպության տեղեկությունների փոփոխություն
Ծառայությունն ապահովում է հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեղեկությունների փոփոխություն
Ծառայությունն ապահովում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի, կամ մասնակցի կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով: Ծառայությունն առցանց մատուցվում է բացառապես ՀՀ քաղաքացի, ֆիզիկական անձ մասնակիցներ և գործադիր մարմնի ղեկավար ունեցող ընկերություններին:
Հիմնադրամի տեղեկությունների փոփոխություն
Ծառայությունն ապահովում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով:
Սպառողական կոոպերատիվի գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով արտադրական կոոպերատիվի գրանցումը:
Հասարակական կազմակերպության գրանցում
Ծառայությունը մատուցվում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց: Ծառայությունից հնարավոր է օգտվել նաև ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Արտադրական կոոպերատիվի գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով արտադրական կոոպերատիվի գրանցումը:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) գրանցում
Ծառայությունն ապահովում է առցանց եղանակով Համայնքային ոչ առևտրային կազմակերպության գրանցումը (ՀՈԱԿ):
Իրավաբանական անձի պետական գրանցում ստացած (և/կամ լուծարված) լինելու մասին տեղեկատվություն
Ծառայությունը թույլ է տալիս հարցում կատարել և ստանալ պաշտոնական տվյալներ կամ տեղեկանքներ այն մասին, թե արդյոք իրավաբանական անձը գործում է, գրանցված է, թե օրենքով սահմանված կարգով լուծարվել է:
Փաստաթղթերի կազմման ծառայություն
Ծառայությունը մատուցվում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ունեն ոչ ստանդարտ ձևանմուշներով իրավաբանական անձի փոփոխությունների վերաբերյալ փաստաթղթեր մշակելու կարիք։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և ՀՀ տարածքում հայտնաբերված անձի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և ՀՀ տարածքում հայտնաբերված անձի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում