Ծառայության մասին
Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցմատյանում առկա կազմակերպությունների պետական գրանցումը/հաշվառումը հավաստող քաղվածքի տրամադրումը:Ձևաթղթեր
Հաճախ տրվող հարցեր
Ինչ է ներառում ընկերության մասին տեղեկատվությունը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացվող ընկերության մասին տեղեկատվությունը (կամ քաղվածքը) ներառում է հետևյալ հիմնական տվյալները.
- Լրիվ անվանումը
- Պետական գրանցման համարը, ամսաթիվը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- Գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և կոնտակտային տվյալները (եթե առկա են),
- Գործունեության կարգավիճակը (գործող, լուծարման փուլում գտնվող կամ դադարեցված),
- Հիմնադիրների և մասնակիցների (բաժնետերերի) տվյալները,
- Գործադիր մարմնի ղեկավարի տվյալները,
- Իրավահաջորդություն: