Ծառայության մասին
Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անհատ ձեռնարկատերեր կողմից, առցանց եղանակով, հաշվառումից հանումը՝ գործունեության դադարեցումը:Հաճախ տրվող հարցեր
Դիմումը ներկայացնելուց հետո ե՞րբ կստանամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հաստատումը:
Առցանց դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո կիրականացվի ԱՁ հաշվառումից հանումը և քաղվածքը կստանաք Ձեր էլ․ փոստի և «Իմ դիմումները» բաժնի ծանուցումներում։
Ինչպե՞ս կարող եմ դիմել ծառայության համար
- Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականման առաջարկվող տարբերակներից մեկը։
- Ընտրեք Ձեր Անհատ ձեռնարկատիրոջ տվյալները։
- Սեղմեք «Հանձնել դիմումը» կոճակը և կտեսնեք գեներացված Ձեր դիմումը։
-
Բջջային նույնականցման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրեք գեներացված դիմումը և դիմեք ծառայության համար։
Մեկ րոպեի ընթացքում կիրականացվի ԱՁ պետական հաշվառումից հանումը, «Իմ հայտերը» բաժնում կտեսնեք ԱՁ հաշվառման պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը, ինչպես նաև ծանուցման տեսքով կստանաք այն Ձեր էլ․ փոստի հասցեին։