Թվային հարթակ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Համայնքային կառավարչական հիմնարկի հաշվառում

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։ Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։

Ծառայության մասին

  1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծվածպետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է համայնքային կառավարչական հիմնարկը:
Համայնքային կառավարչական հիմնարկը (Հիմնարկ) համարվում է Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) մարմնի աշխատակազմը։ Այն ստեղծվում է համայնքի ղեկավարի կողմից և նախատեսված է այն բոլոր գործառույթների իրականացման համար, որոնք օրենքով վերապահված են համապատասխան ՏԻՄ մարմնին (օրինակ՝ քաղաքապետարանին կամ գյուղապետարանին):