Ծառայության մասին
Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց առցանց եղանակով գրանցել ՍՊԸ բաժնեմասի օտարումը (մասնակիցների փոփոխություն)՝ համակարգի կողմից առաջարկվող առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի տիպային ձևանմուշների հիման վրա: Գործընթացի արդյունքում իրականացվում է մասնակիցների փոփոխության պետական գրանցում և տրամադրվում է համապատասխան քաղվածք: Կանոնադրական կամ այլ տվյալների փոփոխության համար անհրաժեշտ է օգտվել տեղեկությունների փոփոխության առցանց ծառայությունից:Ձևաթղթեր
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի օտարումը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) բաժնեմասի օտարումը իրավական գործընթաց է, որի արդյունքում ընկերության մասնակիցը (սեփականատերը) իրեն պատկանող բաժնեմասը (կամ դրա մի մասը) փոխանցում է մեկ այլ անձի՝ դուրս գալով ընկերության կազմից կամ նվազեցնելով իր մասնակցության չափը։
Ինչո՞վ են տարբերվում օտարման և նվիրատվության պայմանագրերը:
Օտարման և նվիրատվության պայմանագրերի հիմնական տարբերությունը կայանում է գործարքի հատուցելիության և նպատակի մեջ։ Իրավաբանորեն «օտարումը» ընդհանուր հասկացություն է, որն իր մեջ ներառում է թե՛ վաճառքը, թե՛ նվիրատվությունը, սակայն առօրյա և իրավական կիրառությունում «օտարման պայմանագիր» ասելով հաճախ նկատի են ունենում առուվաճառքը։
Ինչպե՞ս է գրանցվում բաժնեմասի օտարումը:
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գեներացվում են համակարգի կողմից: Փաստաթղթերի կազմը ներառում է օտարման պայմանագիր (նվիրատվության կամ վաճառքի), դիմում և տեղեկանք նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին (եթե բաժնեմասը օտարվում է երրորդ անձի և մյուս մասնակիցները չեն օգտվել իրենց իրավունքից), որը պետք է ստորագրվի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից: