Ծառայության մասին
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով գյուղատնտեսական կոոպերատիվի գրանցումը:Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է գյուղատնտեսական կոոպերատիվը
Գյուղատնտեսական կոոպերատիվը ֆերմերների, գյուղական բնակչության կամ գյուղատնտեսության ոլորտի այլ սուբյեկտների կամավոր և ժողովրդավարորեն կառավարվող միավորումն է:
Այն ստեղծվում է՝ հիմնվելով անդամների գույքային փայավճարների միավորման վրա, և նպատակ ունի բավարարել իր անդամների ընդհանուր տնտեսական, նյութական, սոցիալական և այլ կարիքները ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնելու միջոցով։