Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ անվանում կարող է ունենալ հիմնադրամը։
Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը: Հիմնադրամի անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:
Ի՞նչ ժամկետներով կարող է ստեղծվել հիմնադրամը։
Հիմնադրամը ստեղծվում է անժամկետ, եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ։
Առնվազն քանի՞ անձ կարող է հիմնադրել հիմնադրամը։
Հիմնադրամը կարող է հիմնադրվել մեկ կամ երկու և ավել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից:
Ի՞նչ պետք է Դուք ներկայացնեք ծառայությանը դիմելիս։
Հիմնադրամի նախընտրելի անվանումը, գտնվելու վայրի (իրավաբանական) հասցեն, հիմնադրամի գործունեության բնույթը, նպատակները, շահառուների խմբերը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադիրների և գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ։