Թվային հարթակ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Հասարակական կազմակերպության տեղեկությունների փոփոխություն

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում Ի՞նչ է «ԵսԵմ» հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Ծառայության մասին

Ծառայությունն ապահովում է հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ փոփոխություններ կարող են գրանցվել այս ծառայության միջոցով:
Այս ծառայության միջոցով Դուք կարող եք փոփոխել ՀԿ-ի անվանումը, իրավաբանական հասցեն, կոնտակտային տվյալները, գործադիր մարմնի ղեկավարին կամ նրա տվյալները, իրավաբանական հասցեն, ինչպես նաև ՀԿ-ի կանոնադրությունը:
Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ՀԿ-ի ժողովի արձանագրությունը:
Այո, կանոնադրության կամ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունների դեպքում հիմք է հանդիսանում ՀԿ-ի մասնակիցների ժողովի արձանագրությունը, որը առցանց դիմումում ներակայացվելու և սույն ծառայության միջոցով առցանց ստորագրվելու է մասնակիցների կողմից։
Ո՞վ ունի իրավասություն ստորագրելու առցանց դիմումը:
Առցանց դիմումը պետք է ստորագրվի ՀԿ-ի գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ: Դիմումի ստորագրման էջը կտեսնեք ծառայության բոլոր քայլերով անցնելուց հետո։