Կուսակցության գրանցում
Ծառայությունը մատուցվում է թղթային դիմում ներկայացնելու միջոցով ՀՀ ԱՆ ԻԱ պետական ռեգիստրի ստորբաժանումներում
Ծառայությունը մատուցվում է թղթային դիմում ներկայացնելու միջոցով ՀՀ ԱՆ ԻԱ պետական ռեգիստրի ստորբաժանումներում
Գրանցման գործընթացի առանձնահատկությունները
• Կուսակցության հիմնադիրներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
• Կուսակցության հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 300 հիմնադիր:
• Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։
• Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:
• Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
Կուսակցությունը պետական գրանցման համար պետք է դիմումով դիմի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
Կուսակցությունը պետական գրանցման համար պետք է դիմումով դիմի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
Կուսակցության պետական գրանցման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում.
1) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և հաշվառման հասցեի նշումով.
2) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (50000 ՀՀ դրամ՝ 900005160727 հաշվեհամարին).
3) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադրման, մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին որոշումները․
4) կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ.
5) կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.
6) հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները.
7) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).
8) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք.
9) առկայության դեպքում՝ տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:
Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական ռեգիստրի
գործակալությունը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը: