Թվային հարթակ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Անհատ ձեռնարկատիրոջ փոփոխությունների պետական հաշվառում

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում Ի՞նչ է «ԵսԵմ» հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Ծառայության մասին

Ծառայությունն ապահովում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անհատ ձեռնարկատերեր կողմից, առցանց եղանակով, իրենց հաշվառման տվյալները փոփոխումը:

Հաճախ տրվող հարցեր

Դիմումը ներկայացնելուց հետո ե՞րբ կստանամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության հաստատումը։
Առցանց դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո կիրականացվի ԱՁ տվյալների փոփոխության պետական հաշվառումը և քաղվածքը կստանաք Ձեր էլ․ փոստի և «Իմ դիմումները» բաժնի ծանուցումներում։
Ինչպե՞ս կարող եմ դիմել ծառայության համար:
  1. Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականման առաջարկվող տարբերակներից մեկը։
  2. Ընտրեք Ձեր Անհատ ձեռնարկատիրոջ տվյալները։
  3. Նշեք բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք ցանկանում եք իրականացնել։ 
  4. Սեղմեք «Հանձնել դիմումը» կոճակը և կտեսնեք գեներացված Ձեր դիմումը։
  5. Բջջային նույնականցման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրեք գեներացված դիմումը և դիմեք ծառայության համար։
  6. Սեղմեք «Վճարել» կոճակի վրա և վճարեք ՀՀ պետական տուրքը e-payments հարթակի միջոցով։

Մեկ րոպեի ընթացքում կիրականացվի ԱՁ մասին տեղեկությունների փոփոխության պետական հաշվառումը, «Իմ հայտերը» բաժնում կտեսնեք պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող փոփոխված քաղվածքը, ինչպես նաև ծանուցման տեսքով կստանաք այն Ձեր էլ․ փոստի հասցեին։

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ մասին տեղեկությունների փոփոխություններ իրականացնելու համար:
Անձը կարող է դիմել ծառայության համար այցելելով ԻԱ պետական ռեգիստրի գործակալության գրասենյակ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա գործակալության աշխատակիցը պատրաստում է ԱՁ փոփոխություններ իրականացնելու դիմումը։