Հասարակական միավորումներին և հիմնադրամներին
Կրոնական կազմակերպության պետական գրանցում
Կրոնական կազմակերպության պետական գրանցումը Հայաստանում իրավաբանական կարգավիճակ ստանալու կարևորագույն քայլն է։ Գործընթացը կարգավորվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։
Կուսակցության պետական գրանցում
Կուսակցությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում և իրավունք է ստանում մասնակցելու հանրաքվեներին ու ընտրություններին միայն պետական գրանցումից հետո։ Գրանցման գործընթացը կարգավորվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով։
Հասարակական կազմակերպության գրանցում
Ծառայությունը մատուցվում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց: Ծառայությունից հնարավոր է օգտվել նաև ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանման գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող և ոչ առևտևային կազմակերպության տնօորեն հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով առանձնացված ստորաբաժանումների գրանցումը։
Հիմնադրամի պետական գրանցում
Ծառայությունն առցանց եղանակով ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից հիմնադրվող հիմնադրամի պետական գրանցումն էլեկտրոնային համակարգի կողմից սահմանված ձևանմուշներով։
Արհեստակցական կազմակերպության գրանցում
Արհեստակցական կազմակերպությունը (հայտնի է նաև որպես Արհմիություն) ստեղծվում է՝ համատեղ մասնագիտական, աշխատանքային կամ այլ շահերով կապված անձանց (աշխատողների) կողմից, և նպատակ ունի պաշտպանելու և ներկայացնելու իր անդամների (աշխատողների) աշխատանքային, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներն ու շահերը: