Թվային հարթակ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Պատկերանշան

Առևտրային կազմակերպություններ

Service icon

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցում

Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:

Service icon

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեղեկությունների փոփոխություն

Ծառայությունն ապահովում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի, կամ մասնակցի կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով:

Ծառայությունն առցանց մատուցվում է բացառապես ՀՀ քաղաքացի, ֆիզիկական անձ մասնակիցներ և գործադիր մարմնի ղեկավար ունեցող ընկերություններին:

Service icon

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատիրոջ (մասնակցի) փոփոխման պայմանագիր

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց առցանց եղանակով գրանցել ՍՊԸ բաժնեմասի օտարումը (մասնակիցների փոփոխություն)՝ համակարգի կողմից առաջարկվող առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի տիպային ձևանմուշների հիման վրա: Գործընթացի արդյունքում իրականացվում է մասնակիցների փոփոխության պետական գրանցում և տրամադրվում է համապատասխան քաղվածք: Կանոնադրական կամ այլ տվյալների փոփոխության համար անհրաժեշտ է օգտվել տեղեկությունների փոփոխության առցանց ծառայությունից:

Service icon

Փակ բաժնետիրական ընկերության գրանցում

Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով փակ բաժնետիրական ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է e-register.moj.am համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:

Service icon

Բաց բաժնետիրական ընկերության գրանցում

Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով բաց բաժնետիրական ընկերության գրանցումը: Գրանցումը կատարվում է e-register.moj.am համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:

Service icon

Առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանման հաշվառում

Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով առանձնացված ստորաբաժանումների գրանցում (առևտրային):