Կոոպերատիվներին և համատիրություններին
Արտադրական կոոպերատիվի գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով արտադրական կոոպերատիվի գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:
Գյուղատնտեսական կոոպերատիվի գրանցում
Ծառայությունն ապահովում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից առցանց եղանակով գյուղատնտեսական կոոպերատիվի գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ քաղաքացիների կողմից ներկայացվող տարբերակներով:
Համատիրության պետական գրանցում
Համատիրությունների ստեղծումն ու գործունեությունը կարգավորվում են «Համատիրության մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով: Համատիրությունը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը ստեղծվում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից՝ շենքի կառավարումն իրականացնելու համար: