Header icon Digital services platform for the justice sector
Return

Տեղեկանք կանոնադրական կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ

To use the service, you must have "YesEm" identification. To use the service, you need to have a "YesEm" (I Am) authentication. What is the "ԵսԵմ" platform, and how do you log in?

About the service

Տեղեկանքի նպատակն է հաստատել անձի՝ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության անվանական արժեքը՝ շահագրգիռ անձանց կամ իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Տեղեկանքը նախատեսված է շահագրգիռ անձանց կամ իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ անձի գույքային մասնակցությունը փաստաթղթավորելու, ներկայացված տվյալները ստուգելու կամ համապատասխան վարչական, գործարքային և այլ ընթացակարգերում օգտագործելու նպատակով։
Տեղեկանքը նախատեսված է շահագրգիռ անձանց կամ իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ անձի գույքային մասնակցությունը փաստաթղթավորելու, ներկայացված տվյալները ստուգելու կամ համապատասխան վարչական, գործարքային և այլ ընթացակարգերում օգտագործելու նպատակով։
Տեղեկանքում նշված անվանական արժեքն արտահայտում է անձի մասնակցությունը կանոնադրական կապիտալում և ինքնին չի արտացոլում բաժնեմասի շուկայական արժեքը։ Այն նաև չպետք է նույնացվի անձի կողմից փաստացի ներդրված կամ վճարված գումարի հետ, եթե տեղեկանքում այդ հանգամանքը առանձին չի հաստատվում։

Templates


Service frequently asked questions

Ի՞նչ նպատակով է տրամադրվում «Տեղեկանք ձև 3»-ը
Տեղեկանքը նախատեսված է հաստատելու անձի՝ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության անվանական արժեքը՝ շահագրգիռ անձանց կամ իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Ի՞նչ է նշանակում մասնակցության անվանական արժեք
Դա ընկերության կանոնադրական կապիտալում անձին պատկանող մասնակցության դրամական արտահայտությունն է։ Օրինակ՝ եթե ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100 000 դրամ, իսկ անձի մասնակցությունը՝ 30 տոկոս, ապա նրա մասնակցության անվանական արժեքը կազմում է 30 000 դրամ։
Արդյո՞ք տեղեկանքում նշված գումարը ցույց է տալիս իմ բաժնեմասի վաճառքի գինը
Ոչ։ Անվանական արժեքը և վաճառքի գինը տարբեր հասկացություններ են։ Տեղեկանքը չի գնահատում բաժնեմասի շուկայական արժեքը և չի սահմանում, թե ինչ գնով կարող եք այն վաճառել։
Ի՞նչ տեղեկություններ պետք է ճշտեմ դիմելուց առաջ
Ճշտեք, թե որ ընկերությունում Ձեր մասնակցության վերաբերյալ է անհրաժեշտ տեղեկանքը, և ստուգեք դիմումում լրացվող՝ ընկերության ու Ձեր նույնականացման տվյալները։ Եթե տեղեկանքը պահանջող մարմինը նշել է որոշակի ամսաթիվ կամ ժամանակահատված, դա նույնպես նշեք դիմումում՝ համապատասխան դաշտի առկայության դեպքում։