Թվային հարթակ ԻԱ պետական ռեգիստրի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Տեղեկանք կանոնադրական կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ Ձև 3

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում Ի՞նչ է «ԵսԵմ» հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Ծառայության մասին

«Տեղեկանք ձև 3»-ի նպատակն է հաստատել անձի՝ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության անվանական արժեքը՝ տրամադրելով տեղեկություններ ընկերության, մասնակցի և նրան պատկանող բաժնեմասի դրամական արտահայտության վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում տեղեկանքում կարող է նշվել նաև մասնակցության տոկոսային չափը՝ ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծության նկատմամբ։

Ձևաթղթեր


Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ նպատակով է տրամադրվում «Տեղեկանք ձև 3»-ը
Տեղեկանքը նախատեսված է հաստատելու անձի՝ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության անվանական արժեքը՝ շահագրգիռ անձանց կամ իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Ի՞նչ է նշանակում մասնակցության անվանական արժեք
Դա ընկերության կանոնադրական կապիտալում անձին պատկանող մասնակցության դրամական արտահայտությունն է։ Օրինակ՝ եթե ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100 000 դրամ, իսկ անձի մասնակցությունը՝ 30 տոկոս, ապա նրա մասնակցության անվանական արժեքը կազմում է 30 000 դրամ։
Արդյո՞ք տեղեկանքում նշված գումարը ցույց է տալիս իմ բաժնեմասի վաճառքի գինը
Ոչ։ Անվանական արժեքը և վաճառքի գինը տարբեր հասկացություններ են։ Տեղեկանքը չի գնահատում բաժնեմասի շուկայական արժեքը և չի սահմանում, թե ինչ գնով կարող եք այն վաճառել։
Ի՞նչ տեղեկություններ պետք է ճշտեմ դիմելուց առաջ
Ճշտեք, թե որ ընկերությունում Ձեր մասնակցության վերաբերյալ է անհրաժեշտ տեղեկանքը, և ստուգեք դիմումում լրացվող՝ ընկերության ու Ձեր նույնականացման տվյալները։ Եթե տեղեկանքը պահանջող մարմինը նշել է որոշակի ամսաթիվ կամ ժամանակահատված, դա նույնպես նշեք դիմումում՝ համապատասխան դաշտի առկայության դեպքում։