Ծառայության մասին
Ծառայությունն ապահովում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից կողմից առցանց եղանակով ընկերության տվյալների փոփոխության գրանցումը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշներով, կամ ընկերության կողմից ներկայացվող տարբերակներով:Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ պետք է Դուք ներկայացնեք ծառայությանը դիմելիս։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախընտրելի անվանումը, իրավաբանական հասցեն, կազմակերպության գործունեության բնույթը, կանոնադրական կապիտալի չափը, հիմնադիրների և գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ։
Ի՞նչ անվանում կարող է ունենալ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
Ի՞նչ ժամկետներով կարող է ստեղծվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Կազմակերպությունը ստեղծվում է անժամկետ, եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ։
Առնվազն քանի՞ անձ կարող է հիմնադրել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է հիմնադրել մեկ կամ մի քանի հիմնադիրների կողմից: